Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից

02.06.2025, 13:26
Փաշինյանի որոշմամբ, Արամ Հովհաննիսյանն ազատվել է ոստիկանապետի և ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնից
Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:  

«Ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետով և 2-րդ մասով, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արամ Հովհաննիսյանին ազատել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից»,- ասվածժ է որոշման մեջ: 

Նշենք, որ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ 2023 թ. հունվարի 9-ին։