Ուղղակի նայեք այս գեղեցկությանը. Երևանում Վենսի ինքնաթիռի վայրէջքի ժամանակ փռված հայկական գորգը հիացրել է The Guardian-ի լրագրողին. (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ինքնաթիռի՝ Երևանի օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո, նրա շարժասանդուղքի մոտ փռված հայկական գորգը զարմացրել է բրիտանական The Guardian պարբերականի լրագրող Յակուբ Կրուպային, գրում է Газета.Ru-ն։
Իր նյութում լրագրողը ընթերցողներին կոչ է արել ուշադրություն դարձնել «այս ցնցող գորգին»:
«Կարո՞ղ եք ուշադրություն դարձնել այս ցնցող գորգին, որը փռել են Ջեյ Դի Վենսի համար Հայաստանում: Ցավոք, ես չգիտեմ դրա ամբողջ պատմությունը (կիսվեք, եթե գիտեք), բայց... ուղղակի նայեք այս գեղեցկությանը», - գրել է լրագրողը:
Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստան է ժամանել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն իր կնոջ՝ Ուշա Վենսի և երեխաների հետ։
Պատվիրակության կազմում է ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը։
Օդանավակայանում նրանց դիմավորել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։


