Vimpelcom-ի Veon նոր մեսենջերը հասանելի կլինի Beeline-ի հայ օգտատերերին 2017 թ.-ին

25.11.2016, 16:52
Beeline-ի հայ օգտատերերին 2017 թ.-ին հասանելի կլինի Vimpelcom-ի Veon նոր մեսենջերը:
Vimpelcom-ի Veon նոր մեսենջերը հասանելի կլինի Beeline-ի հայ օգտատերերին 2017 թ.-ին
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Beeline-ի հայ օգտատերերին 2017 թ.-ին հասանելի կլինի Vimpelcom-ի Veon նոր մեսենջերը, ուրբաթ Երևանում լրագրողներին ասաց Vimpelcom ընկերության գործադիր տնօրեն Ժան Իվ Շարլին:

Հայաստանում Vimpelcom ընկերությունը ներկայացնում է «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline):

Նրա խոսքով, իտալական Wind օպերատորը, որը պատկանում է Vimpelcom Ltd-ի և հոնգկոնգյան Hutchison-ի համատեղ ձեռնարկությանը, փորձարկում է սեփական մեսենջերը` նախատեսված իր բաժանորդների համար:

Նա նշեց, որ հավելվածն ունի ավանդական գործառույթներ, որոնք թույլ են տալիս բաժանորդներին զանգեր կատարել, հաղորդագրություններ, տեսանյութեր փոխանակել, ընդ որում Veon-ի օգտատերերը չեն վճարելու կապի օպերատորին տրաֆիկի համար:

«Մենք պատրաստ ենք առաջարկել մեր բաժանորդներին հաղորդակցվելու ունակություն նույնիսկ զրոյական հաշվեկշռի դեպքում, քանի որ կարծում ենք, որ հաշվեկշռին նույնիսկ միջոցներ չունենալու դեպքում մեր հաճախորդները պետք է հնարավորություն ունենան հաղորդագրություններ ուղարկել իրենց մտերիմներին կամ գործընկերներին», - ասաց Շարլին:

Նրա խոսքով, այժմ հավելվածը փորձարկվում է, սակայն նախատեսվում է, որ մինչև տարեվերջ այն ամբողջությամբ կգործարկվի:

«Հայ օգտատերերը կկարողանան միանալ նոր մեսենջերային հարթակին արդեն 2017 թ.-ից», - ասաց Շարլին:

Ընկերության ծրագրերի համաձայն, նախատեսվում է, որ 2017 թ.-ի վերջին համակարգի օգտատերերի թիվը Vimpelcom-ի ներկայության ավելի քան 10 շուկաներում կհասնի 200 միլիոնի:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-