ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն և արևահարության վտանգ

03.08.2017, 17:15
Առաջիկա հինգ օրերին  հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն:
 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն և արևահարության վտանգ
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Առաջիկա հինգ օրերին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով:

Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 39...41 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Загружается новость ... "Право"

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը օգոստոսի 4-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:

Հանրապետության տարածքում օգոստոսի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: -0-