"UR" ավիաընկերությունը չեղարկել է Էրբիլ-Երևան-Էրբիլ չվերթը
10.01.2020,
10:44
"UR" ավիաընկերության կողմից հունվարի 12-ին նախատեսած Էրբիլ-Երևան-Էրբիլ չվերթը չեղարկվել է
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. "UR" ավիաընկերության կողմից հունվարի 12-ին նախատեսած Էրբիլ-Երևան-Էրբիլ չվերթը չեղարկվել է ավիաընկերության նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:
Մինչդեռ, կոմիտեի տեղեկությամբ, հունվարի 10-ի "Armenia Airways" ավիաընկերության Երևան-Թեհրան-Երևան չվերթը կայանալու է ըստ նախատեսված ժամանակացույցի:
«Կոչ ենք անում զերծ մնալ ոչ հավաստի տեղեկատվության տարածումից եւ հետևել մեր պաշտոնական հաղորդագրություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-

