Ucom բջջային օպերատորը նույնպես կհեռարձակի Արցախ TV հեռուստաալիքը

05.04.2016, 10:53
Ucom բջջային օպերատորը նույնպես կհեռարձակի Արցախ TV հեռուստաալիքը:
Ucom բջջային օպերատորը նույնպես կհեռարձակի Արցախ TV հեռուստաալիքը
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ucom բջջային օպերատորը նույնպես կհեռարձակի Արցախ TV հեռուստաալիքը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

ԼՂՀ–ում ընթացող ռազմական գործողություններին Հայաստանում հնարավոր կլինի հետևել «Ռոստելեկոմի» Արցախ TV–ի միջոցով>>

«Տեղեկացնում ենք, որ հաշվի առնելով վերջին օրերին առաջնագծում ծավալվող կարևոր իրադարձությունները՝ միջոցառումներ ենք ձեռնարկել՝ ավելացնելու Արցախ Թի-Վի հեռուստաալիքը Յուքոմ հեռուստատեսությամբ հեռարձակվող ալիքների ցանկին»,– ասվում է հաղորդագրությունում։

Ընկերությունից ավելացնում են, որ արդեն կարելի է հետևել Արցախ Թի-Վիով լուսաբանվող հաղորդումներին:-0-