Տավուշում միջպետական ճանապարտի հատվածում երթևեկությունը մասնակի կսահմանափակվի խճուղային հեծանվավազքի մրցաշարի կապակցությամբ

12.05.2025, 18:47
Վաղը միջպետական ճանապարհի երթևեկությունը մասնակի կսահմանափակվի
Տավուշում միջպետական ճանապարտի հատվածում երթևեկությունը մասնակի կսահմանափակվի խճուղային հեծանվավազքի մրցաշարի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսի 13-ին՝ ժամը՝ 10։00-14։00-ը, Մ-6, Վանաձոր (Մ-3 հատման կետ)-Ալավերդի-ՀՀ սահման (Բագրատաշեն) միջպետական նշանակության ճանապարհի ՀՀ Տավուշի մարզի տարանցիկ հատվածում (Քարկոփից դեպի Բագրատաշեն ուղղությամբ) տեղի է ունենալու 2025 թվականին անցկացվող «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի դպրոցականների մրցաշարը։

Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:

Դրանով պայմանավորված ճանապարհի նշված հատվածում ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը մասնակի սահմանափակվելու է։