Կագորը, սխտորն ու սոխը օգնում են Կրասնոյարսկի կապիկներին խուսափել գրիպից

04.02.2011, 12:17
Կագորը, սխտորն ու սոխը օգնում են Կրասնոյարսկի կապիկներին խուսափել գրիպից

Կրասնոյարսկի «Ռոև ռուչեյ» կենդանաբանական այգու շխատակիցները կապիկներին գրիպից և մրսածությունից փրկելու նպատակով վանդակի ճաղերին քսում են սխտոր և եթերայուղեր, իսկ կենդանիներին կերակրում են սոխով, իմունիտետը բարձր պահելու համար նրանց տալիս են կագոր, ուրբաթ տեղեկացրել է կենդանաբանական այգու մեթոդիստ Դարյա Դուդինան:

«Կապիկները մարդու ամենամոտ բարեկամներն են և հիվանդում են նույն հիվանդություններով: Նրանք կարող են շատ հեշտությամբ վարակվել հարբուխով: Կանխարգելիչ նպատակներով կապիկների վանդակները մշտապես օդափոխվում են, վանդակների օդի ջերմաստիճանը միշտ 0-ից բարձր 25 աստիճան է: Վանդակների ճաղերին աշխատակիցները քսում են սխտոր և փշատերև ծառերի՝ բրգաձև սոճու, մայրու և էվկալիպտի եթերայուղեր», - ասել է Դուդինան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Կապիկների վանդակների վրա պաշտպանիչ ապակե շերտ կա, այգու բոլոր աշխատակիցները պատվաստված են, իսկ եթե հիվանդանում են, ապա նրանց թույլ չեն տալիս մտնել վանդակ: Կապիկները չեն պատվաստվում՝ նրանց առողջությունը ռիսկի տակ չդնելու նպատակով: Նրանք հաճույքով խմում են վիտամիններով հարուստ հատապտղային օշարակ, իսկ երեք օրը մեկ անգամ նրանց մեկ թեյի գդալ կագոր են տալիս՝ իմունիտետը բարձրացնելու համար:

«Կենդանիները հիացած են այս բոլոր գործողություններով: Նախաճաշին նրանց տալիս են նրանց սիրելի բանանը, կիվին, խնձորն ու խաղողը: Սակայն կապիկներն առաջին հերթին նախընտրում են սոխ և սխտոր: Նրանց շատ է դուր եկել «սիբիրյան էկզոտիկան»», - նշել է գործակալության զրուցակիցը:-0-