Հրապարակվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ամբողջ ցուցակը, զոհերի թվում հայեր չկան
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն իր պաշտոնական կայքում հրապարակել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում կազմակերպված ահաբեկչության զոհերի ամբողջ ցուցակը, զոհերի թվում հայեր չկան:
Ահաբեկչության հետևանքով զոհվել է 35 մարդ, որոնցից 27-ը Ռուսաստանի քաղաքացիներ են, երկուսը՝ Տաջիկստանի, ևս երկուսը Ավստրիայի քաղաքացիներ են, կան նաև Ուզբեկստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ:
Պայթյունը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 16։32-ին Դոմոդեդովո օդանավակայանի միջազգային թռիչքների սրահում։ Ըստ նախնական տվյալների՝ ռումբի հզորությունը կազմել է մոտ 7 կգ տրոտիլային համարժեքով։ Ռումբը պարունակել է մետաղյա վնասող տարրեր, այն գործի է դրել դիմավորողների խմբում գտնվող ահաբեկիչ-մահապարտը:
Ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է 35 մարդ, ավելի քան 100-ը տեղափոխվել է հիվանդանոց, նրանց թվում չորս հայ կա: Պայթյունի փաստով հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ չորրորդ հոդվածի, այդ թվում նաև «ահաբեկչություն» հոդվածի հատկանիշներով: Վերջինիս համար պատիժը նախատեսում է մինչև 20 տարի ազատազրկում:-0-