Ռազմական հակամարտությունների վտանգը ԱՊՀ-ում պահպանվում է. ՌԴ ՊՆ
ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը կարծում է, որ ԱՊՀ տարածքում պահպանվում է ռազմական հակամարտությունների ի հայտ գալու վտանգը։ Նա նման կարծիք հայտնեց չորեքշաբթի Մոսկվայում Համագործակցության երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Հերթական նիստն անցկացվում է ամենաարյունալի պատերազմում տարած Հաղթանակի 65-ամյակի նախաշեմին։ Բայց այսօր ռազմական նոր հակամարտությունների ի հայտ գալու վտանգը չի անհետացել, պահպանվում է սպառնալիքը Համագործակցության երկրների ազգային անվտանգությանը»,- ասաց Սերդյուկովը։
«ԱՊՀ-ի հիմնական կայունությունը մեր պետությունների ռազմական համագործակցությունն է և ռազմական ոլորտում փոխգործակցության ձեռք բերված փորձը»,- կածում է ռուսական պաշտպանական գերատեսսչության ղեկավարը։
Նրա կարծիքով՝ ԱՊՀ-ի պաշտպանության նախարարների խորհրդի ստեղծումը ճիշտ քայլ էր։
«Այդ կառույցը եղել և մնում է անվտանգությունը պահպանելու արդյունավետ գործուն գործիքը։ Մեր հետագա համագործակցության հեռանկարները կախված են արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումից»,- ասաց Սերդյուկովը։
Նիստը բացելով՝ ՌԴ պաշտպանության նախարարը շնորհավորեց Յուրի Ժադոբինին՝ Բելառուսի պաշտպանութայն նախարարի պաշտոնը զբաղեցնելու և Միխայիլ Եժելյային՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ։ -0-