Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան կտեղադրվի Մոսվայում

09.09.2009, 16:56
Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան կտեղադրվի Մոսվայում
Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան կտեղադրվի Մոսվայում

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կտեղադրվի Մոսվայում, հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը:

Հաղորդագրության համաձայն՝ նախօրեին Մոսկվայի քաղաքային Դումայում կայացել է Մոնումենտալ արվեստի հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովը քննարկել է Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված ճարտարապետական կոմպոզիցիա տեղադրելու մասին առաջարկը, որը ստացվել է Ռուսաստանի հայերի միությունից:  

Հանձնաժողովի անդամների կարծիքով՝ հաշվի առնելով նախաձեռնողների պատրաստակամությունն՝ իրենց վրա վերցնել հուշարձանի կառուցման ֆինանսական պարտավորությունները՝ խելամիտ է խորհուրդ տալ Մոսկվայի քաղաքային Դումային դրա տեղադրման մասին առաջարկներն ընդգրկել «Քաղաքային նշանակության դեկորատիվ-մոնումետնալ արվեստի ստեղծագործություններ կանգնեցնելու մասին առաջարկների ցանկում»:

Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված ճարտարապետական կոմպոզիցիան կարող է դրվել կառուցվող Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր-Նախիջևանի թեմերի Մայր տաճարի տարածքում (Տրիֆոնովյան փողոցի և Օլիմպիական պողոտայի խաչմերուկ):-0-