ՀԱՊԿ համատեղ համալիր զորավարժությունների առաջին փուլը կանցկացվի Մոսկվայում 2009 թվականի օգոստոսի 26-ին

24.08.2009, 15:23

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀԱՊԿ «Արագ արձագանքման հավաքական ուժերի և ՀԱՊԿ անդամ-երկրների զինված ուժերի զինվորական համակազմի նախապատրաստումն ու կիրառումը՝ հավաքական անվտանգության ապահովման նպատակով» համալիր համատեղ վարժանքների առաջին փուլը կանցկացվի 2009 թվականի օգոստոսի 26-ին Մոսկվայում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Միավորված շտաբի շենքում։

Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀԱՊԿ տեղեկատվական օժանդակության Միջազգային հանրային կենտրոնի մամուլի ծառայությունից։

«Վարժանքների երկրորդ փուլը կանցկացվի սեպտեմբերին Բելառուսի Հանրապետությունում, երրորդը՝ հոկտեմբերին Ղազախստանի հանրապետությունում»,- ասվում է հաղորդագրությունում։

Զորավարժություններից առաջ տեղի կունենա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և ՀԱՊԿ Միավորված շտաբի պետի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Օլեգ Լատիպովի ճեպազրույցը։ -0-