Բուրյատիայի իշխանություններն ինքնաթիռի տոմս են գնել աղջնակի համար, ում Պուտինը Նոր տարվա հանդեսի է հրավիրել

17.12.2008, 12:11
Բուրյատիայի իշխանություններն ինքնաթիռի տոմս են գնել աղջնակի համար, ում Պուտինը Նոր տարվա հանդեսի է հրավիրել

Բուրյատիայի կառավարությունը Մոսկվայի երեք տոմս է գնել Դաշա Վարֆոլոմեևայի և նրա բարեկամների համար, ում ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը երկու շաբաթ առաջ ուղիղ եթերում հրավիրեց Մոսկվա՝ Նոր տարվա հանդեսի, չորեքշաբթի «ՌԻԱ Նովոստիին» հեռախոսով տեղեկացրել է հանրապետության կառավարության մամուլի ծառայության ներկայացուցիչը։

«Ինքնաթիռի տոմսեր են ձեռք բերվել Դաշա Վարֆոլոմեևայի, նրա քրոջ և մայրիկի համար։ Հանրապետական բյուջեն կվճարի նաև Մոսկվայում նրանց բնակության համար։ Դեկտեմբերի 24-ին Վարֆոլոմեևների ընտանիքը կմեկնի Մոսկվա», - ասել է նա։

Բուրյատիայից դեպի Մոսկվա և հետադարձ տոմսը արժե մոտ 20 հազ. ռուբլի մեծահասակների և 14 հազարի ռուբլի երեխաների համար։

Դեկտեմբերի 4-ին իննամյա Դաշա Վարֆոլոմեևան, ով ծնողների, քրոջ և տատիկի հետ ապրում է հանրապետության Մուխորշիբիրսկի շրջանի Տուգնույ գյուղում, «Խոսակցություն Վլադիմիր Պուտինի հետ» ծրագրի ընթացքում զանգահարել էր ՌԴ վարչապետին։ Աղջնակը վարչապետից նոր զգեստներ էր խնդրել իր և քրոջ համար։ Դրան ի պատասխան, Պուտինը հրավիրել էր աղջկան և քույրիկին Մոսկվա՝ Նոր տարվա հանդեսի։

Տուգնույ գյուղը գտնվում է տափաստանում, ունի 1,1 հազ. բնակչություն։ Գյուղից 40 կմ հեռավորության վրա գտնվում է Տուգնույի քարածխի արտադրությունը, որը մշակում է քարածխի՝ Արևելյան Սիբիրում Օլոն-Շիբիրյան ամենախոշոր հանքավայրը։-0-