Ուկրաինան զինել է Վրաստանին` Ռուսաստանի դեմ պատերազմի համար. թերթ

10.09.2008, 11:30
Ուկրաինան զինել է Վրաստանին` Ռուսաստանի դեմ պատերազմի համար. թերթ
Ուկրաինան զինել է Վրաստանին` Ռուսաստանի դեմ պատերազմի համար. թերթ

Ուկրաինան զինել է Վրաստանին և նրա բանակը պատրաստել է Ռուսաստանի դեմ պատերազմի համար, պնդում է «Իզվեստիա» թերթը։ «Իզվեստիան» Ուկրաինայից դեպի Վրաստան սպառազինության մատակարարման ծավալների մասին տեղեկատվության է տիրապետում։

Նշելով, որ վրացական իշխանություններին մատակարարվել է մեծ քանակությամբ ուկրաինական զինամթերք՝ թերթը ենթադրում է, որ Թբիլիսիում պատրաստվում էին պատերազմել ոչ միայն Աբխազիայի և Հավարավային Օսեթիայի հետ, այլև Ռուսաստանի հետ։ Հրատարակությունը նաև չի բացառում, որ մատակարարման իրական ծավալները կարող էին ավելի մեծ լինել, քանի որ որոշ սպառազինություններ կարող էին դուրս հանվել Ուկրաինայից ոչ պաշտոնական ուղիներով։

«Իզվեստիան» հիշեցնում է, որ ֆորմալ կերպով Ուկրաինայի ռազմատեխնիկական համագործակցությունը Վրաստանի հետ սկսվել է դեռ Վիկտոր Յուշչենկոյից և Միխայիլ Սահակաշվիլուց առաջ։ 1998 թ.-ին ԽՍՀՄ Սևծովյան նավատորմը բաժանելու մասին պայմանավորվածությունների հիման վրա Ուկրաինան Վրաստանին է փոխանցել «Մատկա» հրթիռային հածանավը (այժմ՝ «Թբիլիսի») և «Ստենկա» տիպի երկու առագաստանավ։ Բացի այդ, 1998 թ.-ին Ուկրաինան Վրաստանին է մատակարարել Л-29 «Դելֆին» տեսակի տասը ուսումնառազմական ինքնաթիռ։

Նման համագործակցության արդյունքում Վրաստանի հակաօդային պաշտպանության համակարգը դարձել է հետխորհրդային տարածքում ամենաադյունավետներից մեկը։ Կիևը նաև Թբիլիսիին էր մատակարարում տեխնիկա՝ ռազմաօդային և ցամաքային զորքի համար։-0-