Բաքվում բացվել է ԱՊՀ երկրների ՆԳ նախարարների խորհրդի նիստը

06.09.2007, 13:12
Բաքվում բացվել է ԱՊՀ երկրների ՆԳ նախարարների խորհրդի նիստը

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի Բաքվում իր աշխատանքն է սկսել ԱՊՀ երկրների ՆԳ նախարարների խորհրդի (ՆԳՆԽ) նիստը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Բացելով նիստը ՝ ՆԳՆԽ  նախագահ, Ղրղզստանի ՆԳ նախարար Բաուտջան Մուհամետջանովն ասել է, որ Աստանայում տեղի ունեցած ՆԳՆԽ վերջին նիստից հետո «մի շարք կազմակերպված և գործնական միջոցառումներ են ձեռնարկվել անդրազգային և կազմակերպված հանցագործության դեմ պայքարի ուղղությամբ»։

«Համոզված եմ, որ անդրազգային և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հիմնախնդիրների հաջող լուծումը հնարավոր է միայն Համագործակցության երկրների իրավապահ մարմինների համատեղ ուժերով»,- ավելացրել է նա։

Այնուհետև ՆԳՆԽ նիստի նախագահությունը փոխանցվել է Ադրբեջանի ՆԳ նախարար Ռամիլ Ուսուբովին, որը մասնավորապես հայտարարել է, որ «մեր համագործակցությունը մշտապես ամրանում է»։

«Վստահ եմ, որ այս գործընթացը նույնպես այդչափ արգասաբեր շարունակություն կունենա»,- ասաց նա։

Նիստի օրակարգում առաջադրվեցին 11 հարցեր, այդ թվում՝ ԱՊՀ երկրների ՆԳՆԽ գործունեության արդյունավետության բարձրացման մասին՝ ի հակադրություն ժամանակակից սպառնալիքների և մարտահրավերների, «Հանցավորության ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրի» նախագիծը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործության դեմ պայքարի համագործակցության արդյունավետության բարձրացման մասին, կադրերի պատրաստման գծով համագործակցության մասին, ԱՊՀ երկրների ՆԳՆ համագործակցության պայմանագրաիրավական և կազմակերպված տվյալների բանկի արդյունքների ուսումնասիրման մասին, Համագործակցության երկրների ՆԳ նախարարությունների դակտիլոսկոպիկական հետքաբանական և գնդակապարկուճաբանական և կապի հեռաղորդակցման համակարգերի միասնական համակարգի ստեղծման խնդիրների իրագործման կազմակերպչատեխնիկական պլանի հաստատման մասին։

Նիստի աշխատանքներին մասնակցում են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ղրղզստանի, Կիրգիզիայի, Մոլդավիայի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ՆԳ նախարարները, ինչպես նաև Ուկրանինայի ՆԳ նախարարի պարտականությունների պաշտոնակատարը և Թուրքմենստանի ՆԳ փոխնախարարը։--0—