Լրագրողուհի Պոլիտկովսկայայի սպանությունը կազմակերպել է մի հանցախմբի՝ չեչենական ծագումով ղեկավարը. ՌԴ գլխավոր դատախազ

27.08.2007, 18:57
Լրագրողուհի Պոլիտկովսկայայի սպանությունը կազմակերպել է մի հանցախմբի՝ չեչենական ծագումով ղեկավարը. ՌԴ գլխավոր դատախազ

«Նովայա Գազետայի» լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանությունը կազմակերպել է Մոսկվայի հանցախմբերից մեկի ղեկավարը, որը ծագումով Չեչնիայից է, երկուշաբթի մամուլի ասուլիսում հաղորդել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա չի նշել հանցագործի ազգանունը։

«Հանցագործությունը բացահայտվել է 10 ամսվա ընթացքում։ Գործով կալանքի տակ է առնված 10 մարդ, այդ թվում՝ հանցագործության անմիջական կազմակերպիչները, մասնակիցներն ու իրականացնողները»,-ասել է Չայկան։

Նրա խոսքերով, հանցախմբի ղեկավարը ներքաշված է հանցավոր բիզնեսի մեջ և  մասնագիտանում է պատվերով սպանությունների մեջ։ --0—