Միքաել Պողոսյանը հեռացել է «ОКБ Сухой» ԲԲԸ –ի գլխավոր տնօրենի պաշտոնից
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «ОКБ Сухой» ԲԲԸ-ի տնօրենների խորհուրդը որոշել է վաղաժամ դադարեցնել ընկերության գլխավոր տնօրեն Միքաել Պողոսյանի լիազորությունները ընթացիկ տարվա հուլիսի 30-ից, ասվում է ընկերության պաշտոնական նյութերում։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին» հուլիսի 30-ին տեղի ունեցած նիստի ժամանակ տնօրենների խորհուրդը որոշում է ընդունել հուլիսի 30-ից լուծարել նրա հետ կնքած աշխատանքային պայմանագիրը՝ հիմնվելով ՌԴ աշխատանքային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին։
Օրենսգրքում նշված կետի համաձայն՝ աշխատանքային պայմանագրի լուծարման պատճառը «աշխատողի ցանկությամբ աշխատանքային պայամանգրի լուծարումն է»։
Պողոսյանը գլխավորում էր «Сухой» Ավիացիոն հոլդիանգային կազմակերպություն» ԲԲԸ-ն («Сухой» կազմակերպությունը), որի կազմի մեջ էր մտնում «ОКБ Сухой»-ը։ Նա «ОКБ Сухой»-ի գլխավոր տնօրենն էր 1999 թ.-ի մայիսից։
«ОКБ Сухой»-ից էլ սկսվել է Պողոսյանի աշխատանքային գործունեությունը։ 1979 թ.-ին գերազանց ավարտելով Մոսկվայի Օրջոնիկիձեի անվան ավիացիոան ինստիտուտի ինքնաթիռաշինության ֆակուլտետը՝ Պողոսյանը աշխատանքի է ուղարկվել Մոսկվայի Սուխոյի անվան մեքենաշինական գործարան (այժմ՝ «ОКБ Сухой» ԲԲԸ)։
Ինչպես տեղեկացվում է, տնօրենների խորհրդի նիստի ժամանակ որոշում է ընդունվել ընթացիկ տարվա հուլիսի 31-ից «ОКБ Сухой» ԲԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնին նշանակել Իգոր Օզարային։ Բացի այդ, հաստատվել է նաև «ОКБ Сухой» ԲԲԸ-ի ղեկավար կազմի քանակը՝ 14 մարդ։
«ОКБ Сухой» ԲԲԸ-ն մտնում է «Сухой ընկերություն»» ԲԲԸ հոլդինգի մեջ, որի բաժնետոմսերի 100%-ը պատկանում է պետությանը։ «Сухой» ընկերությանն են պատկանում «ОКБ Сухой» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 50%+1-ը։--0—