«Շատ հպարտ էի նրան վերընտրվելու գործում աջակցելու համար»․ Թրամփը շնորհավորել է Փաշինյանին
10.06.2026,
22:31
Թրամփը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առիթով, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Դոնալդ Թրամփը, մասնավորապես, նշել է. «Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի համապետական ընտրություններում վճռական հաղթանակի առիթով։ Ես շատ հպարտ էի նրան վերընտրվելու գործում աջակցելու համար, և կասկած չունեմ, որ նրա հետ՝ որպես գեղեցիկ Հայաստանի առաջնորդի, այն կհասնի մեծության և հաջողության նոր մակարդակների, որը կգերազանցի բոլորի ամենահավակնոտ սպասումները»:

