Երևանից Սևան ուղղությամբ Չարենցավան-Քաղսի հատվածը ժամանակավորապես կփակվի․ Ճանապարհային դեպարտամենտ
10.06.2026,
18:12
Տվյալ հատվածում երթևեկությունը նշված ժամերին կկազմակերպվի հանդիպակաց գոտով
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-4 միջպետական ճանապարհի՝ Երևանից դեպի Սևան ուղղությամբ կմ32+580-կմ36+000 (Չարենցավան-Քաղսի) հատվածը հունիսի 10-ից՝ ժամը 20.00-ից մինչև առավոտյան 8.00, կփակվի երթևեկության համար։
Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
«Տվյալ հատվածում երթևեկությունը նշված ժամերին կկազմակերպվի հանդիպակաց գոտով»,-նշվում է հաղորդագրության մեջ։

