Կառավարությունն աշխատում է ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրության գերակա հանրային շահ ճանաչելու որոշման նախագծի վրա. Ռոմանոս Պետրոսյան
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Մայիսի 25-ից կառավարությունն իր համապատասխան գերատեսչությունների հետ աշխատում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի (ՀԷՑ) 100% բաժնետոմսերը հանրության գերակա հանրային շահ ճանաչելու գործընթացի մեկնարկային կառավարության որոշման նախագծի վրա։
Այս մասին, ինչպես հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը, հայտարարել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ հաղորդել էին, որ պետության կողմից ՀԷՑ-ի ձեռքբերումը կարող է գնահատվել մոտավորապես 380 հազար դոլար։ Այս գումարը զգալիորեն ցածր է «Տաշիր Գրուպ»-ի կողմից էներգետիկ ընկերությունում 2016 թվականից ի վեր ներդրված ներդրումների ծավալից՝ մոտավորապես 900 միլիոն դոլար։
«Պատմության ավարտը միանշանակ լինելու է ՀԷՑ-ի ամբողջական պետականացումը և ազգայնացումը։ Այս պահին մենք գտնվում ենք, այսպես ասած, պետականացման գործընթացի հանգուցալուծման փուլում», - ասել է Պետրոսյանը Factor TV-ի եթերում։
Նա հիշեցրել է, որ մայսիսի 25-ին լրացել է Վարչական դատարանի կողմից սահմանված ժամկետը, որով կիրառվել էր ապահովման միջոց, ըստ որի` սեփականատերերը պետք է պատասխանեին կառավարության առաջարկին, պետք է տեղի ունենային բանակցություններ և գործարք, իսկ բաժնետոմսերը պետք է օտարվեին 100%-ով՝ կառավարության առաջարկած գնով։
Ավելի վաղ Հայաստանի վարչական դատարանը մինչև մայիսի 25-ը կասեցրել էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը պետական սեփականությանը փոխանցելու ընթացակարգը սկսելու կառավարության գործողությունները։
Ժամանակավոր կառավարիչը նշել է, որ գործարքը տեղի չի ունեցել, և սեփականատերերի կողմից որևէ նախաձեռողականություն չի դիտվել՝ հավելելով, որ եղել է որոշակի նամակագրություն, «որը հանրությանը հայտնի չէ»։
«Շաբաթների ընթացքում կառավարությունն արդեն որոշման ձևաչափում կընդունի հանրության գերակա շահ ճանաչելու այդ բեկումնային որոշումը, որտեղ սահմանված կլինեն արդեն հետագա քայլերը` միտված վերջնական պետականացմանը», - ասել է Պետրոսյանը։
2026 թվականի ապրիլի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունն արդեն փաստացի պետականացվել է, և որ այս կարգավիճակը հետագայում կամրագրվի իրավականորեն։ Փաշինյանի խոսքով՝ ՀԷՑ-ը պետական վերահսկողությանը հանձնելու որոշումը կայացվել է, մասնավորապես, հաշվի առնելով սպառողների շահերը և ընկերության կառավարման մեջ եղած խնդիրները։

