Հունիսի 11–ին կդադարեցվի Աբովյան և Կապան քաղաքների մի շարք հասցեների գազամատակարարումը

09.06.2026, 21:41
Հունիսի 11–ին գազամատակարարման պլանային դադարեցումներ են նախատեսված Աբովյան և Կապան քաղաքների որոշ հասցեներում
Հունիսի 11–ին կդադարեցվի Աբովյան և Կապան քաղաքների մի շարք հասցեների գազամատակարարումը

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հունիսի 11–ին գազամատակարարման պլանային դադարեցումներ են նախատեսված Աբովյան և Կապան քաղաքների որոշ հասցեներում, հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 11-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Էլար թաղամասի, Կոտայքի, Երիտասարդական փողոցների, 1-ին միկրոշրջանի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
 
ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ա․ Մանուկյան 1-ին նրբանցքի թիվ 1, 2, 3, 4, 5 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։
 
«Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները», – նշվում է հայտարարության մեջ։