Հայկական Goght Urban Valley–ում կհայտնվի Swissôtel հինգաստղանի առողջարան՝ wellness–կենտրոնով և բնական զբոսայգով
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Կոտայքի մարզում՝ Goght Urban Valley արվարձանային համալիրի կազմում, նախատեսվում է Swissôtel բրենդի ներքո հինգաստղանի առողջարանի կառուցում։ Համապատասխան փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են «Goght Urban Valley» նախագծի կառուցապատողները՝ «Le Rond Group»-ի հետ համատեղ, և «Accor» հյուրանոցային խումբը, որի պորտֆելում ներառված է Swissôtel բրենդը։
«Swissôtel Park Village & Wellness Resort» առողջարանը կդառնա Երևանից 30 կիլոմետր հեռավորության վրա կառուցվող Goght Urban Valley արվարձանային համալիրի մասը։ Նախագիծը նախատեսում է հյուրանոցային համալիրի կառուցում, որը ներառում է 80 սենյականոց հյուրանոցի գլխավոր շենքը, ինչպես նաև 60 առանձին տեղակայված ժամանակակից վիլլաներ։
Wellness-հայեցակարգ և ենթակառուցվածք
Նախագծի առանցքային ուղղություններից մեկը կդառնա wellness-հայեցակարգը, որը միավորում է կանխարգելման, վերականգնման և կյանքի որակի պահպանման ժամանակակից մոտեցումները։
Առողջարանի տարածքում նախատեսվում է ստեղծել բժշկական և առողջարարական կենտրոն՝ հիմնված կանխարգելիչ և վերականգնողական բժշկության սկզբունքների վրա։ Առողջության էկոհամակարգը կլրացնեն spa-համալիրը և ֆիթնես-ենթակառուցվածքը։
Առողջարանի ենթակառուցվածքը կներառի նաև տեղական և միջազգային խոհանոցի ռեստորան, լոբբի-բար, մանկական ակումբ, կոնֆերանս-դահլիճներ և հարթակներ գործարար ու մասնավոր միջոցառումների անցկացման համար։
Կայուն զարգացում և բնական միջավայր
Նախագծի կարևորագույն տարրը կդառնա շուրջ 20 հեկտար տարածքով բնական զբոսայգին, որը բաց կլինի ինչպես առողջարանի հյուրերի, այնպես էլ տարածաշրջանի բնակիչների համար և կդառնա զբոսանքի, հանգստի տարածք։
Նախագծի շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվելու բնության և շրջակա միջավայրի հետ խնամքով վերաբերվելու հարցերին։ Հյուրանոցային ենթակառուցվածքի իրականացման ընթացքում նախատեսվում է կիրառել կայուն զարգացման և պատասխանատու բնօգտագործման սկզբունքներ, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին և Accor խմբի մոտեցումներին։
Գործընկերության նշանակությունը
Swissôtel բրենդի հետ գործընկերությունը կարևոր փուլ կդառնա Goght Urban Valley-ի զարգացման գործում և արտացոլում է միջազգային հյուրանոցային օպերատորների աճող հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ՝ որպես պրեմիում դասի զբոսաշրջության և wellness-հյուրընկալության հեռանկարային ուղղություն։
Նախագիծը կնպաստի տարածաշրջանի զբոսաշրջային ենթակառուցվածքի զարգացմանը և որակյալ հանգստի ու առողջացման տեսանկյունից Հայաստանի միջազգային գրավչության ամրապնդմանը։
Կողմերի մեկնաբանությունները
Մովսես Ձավարյան, Goght Urban Valley.
«Երբ մենք սկսում էինք Goght Urban Valley-ն, մեզ համար կարևոր էր ստեղծել ոչ թե պարզապես արվարձանային նախագիծ, այլ վայր լիարժեք կյանքի համար՝ մի տարածք, որտեղ մարդիկ կկարողանան ապրել, հանգստանալ, ժամանակ անցկացնել ընտանիքի հետ՝ բնության հետ ներդաշնակության մեջ։ Swissôtel-ի շուրջ գործընկերությունը կարևոր քայլ է այս տեսլականի իրականացման ճանապարհին։ Մեզ համար հատկապես արժեքավոր է, որ միջազգային բրենդը ներուժ տեսավ հենց այս տեղանքում և նախագծի բուն գաղափարի մեջ»։

Սերգեյ Հարությունով, Le Rond Group AR.
«Այսօր ճանապարհորդներն ավելի հաճախ ընտրում են ոչ թե պարզապես հյուրանոց, այլ լիարժեք փորձառություն՝ բնության, wellbeing-ի, գաղտնիության և որակյալ սպասարկման համադրություն։ Այս առումով ժամանակակից Հայաստանը շատ հեռանկարային ուղղություն է թվում։ Goght Urban Valley-ն ունի ուժեղ բազա՝ տեղանք, մասշտաբ և հասկանալի տեսլական։ Մեր խնդիրն է այստեղ ստեղծել համաշխարհային մակարդակի resort- պրոդուկտ»։
Goght Urban Valley-ի մասին
«Goght Urban Valley»-ն Հայաստանի Կոտայքի մարզում կառուցվող արվարձանային multi-use համալիր է, որն իրականացնում է «քաղաք քաղաքում» հայեցակարգը՝ լիարժեք քաղաքային ենթակառուցվածք Երևանից 30 կմ հեռավորության վրա։
Le Rond Group-ի մասին
Le Rond Group-ը միջազգային կառուցապատող և փորձագետ է հյուրանոցային նախագծերի զարգացման ու կառավարման ոլորտում։ Ընկերությունը մասնագիտանում է hospitality-հայեցակարգերի ստեղծման և լիարժեք իրականացման, wellness- և resort-ուղղությունների զարգացման, ինչպես նաև նոր նախագծերում հյուրընկալության միջազգային չափանիշների ինտեգրման մեջ։
ACCOR-ի մասին
ACCOR-ն առաջատար միջազգային հյուրանոցային օպերատոր է, որը միավորում է ավելի քան 45 բրենդ և ավելի քան 5 000 հյուրանոց, առողջարան ու ռեզիդենցիա աշխարհի ավելի քան 110 երկրներում։ Swissôtel-ը ներառված է խմբի պրեմիում դասի հյուրանոցային բրենդների պորտֆելում և հայտնի է ժամանակակից դիզայնի, որակյալ սպասարկման և wellbeing-մոտեցման համադրությամբ։

