Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
«Դատախազը 05.11.2025 թվականին Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, (Իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելը), որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին»։
Տեղեկությունը «Նովոստի-Արմենիա»-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ՝ Արևիկ Խաչատրյանը։
Նշվել է , որ Ս.Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ նա 1998-2010 թվականների ընթացքում ռուսաստանաբնակ գործարարից՝ Միխայիլ Բաղդասարովից, պահանջել եւ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, որը դրսևորվել է ՀՀ-ում արտոնյալ պայմաններով գործունեություն ծավալելու դիմաց ստացված եկամտի կեսը Ս.Սարգսյանին փոխանցելով։

