Սերժ Սարգսյանի ասուլիսը, Տավուշում 6-ամյա երեխայի դաժան ծեծը․ ամփոփում ենք նախորդ օրվա լրահոսը
20.08.2020,
08:00
Սերժ Սարգսյանի ասուլիսը, Տավուշում 6-ամյա երեխայի դաժան ծեծը․ ամփոփում ենք նախորդ օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Ներկայացնում ենք չորեքշաբթի՝ օգոստոսի 19-ի առավել ուշագրավ նորությունները։
- 210 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 42056–ի, 1 մարդ մահացել է;
- ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսը․ նա խոսել է ապրիլյան քառօրյայի ժամանակ «Իսկանդերը» չօգտագործելու, Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական փոխօգնության պայմանագրի ստորագրման, տարածքներ հանձնելու մասին;
- Տավուշի մարզում 58-ամյա տղամարդը դաժան ծեծի է ենթարկել իր 6-ամյա և 4-ամյա թոռներին, 6-ամյա երեխայի կյանքին վտանգ է սպառնում։ Ավելի ուշ գյուղի համայնքապետը հայտնել է, որ հնարավոր է, երեխաներին ծեծել է նրանց հորաքույրը;
- Նախադպրոցական կրթության հաստատությունների գործունեության համար նոր կանոններ են սահմանվել;
- Երևանում 5-ամյա երեխան ցած է ընկել իրենց տան 2-րդ հարկի պատուհանից․ բժիշկները վիճակը գնահատում են ծանր։-0-