Սեր և հոգատարություն յուրաքանչյուր կաթիլում. «Երեմյան» կաթնամթերքը Հայաստանում միակն է, որը ստացել է մանկական կաթի վկայական
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Մանկության ընթացքում Ա կարգի, անարատ և բնական կաթի օգտագործումը նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար հանդիսանում է կալցիումի, վիտամին D-ի, B վիտամինների, կալիումի, ֆոսֆորի, ցինկի, մագնեզիումի, բարձրորակ սպիտակուցի և այլ կարևոր վիտամինների անփոխարինելի պաշար։ Օրական մեկ բաժակ անարատ կաթի օգտագործումը նպաստում է երեխաների աճին, զարգացմանը, իմունային համակարգին, ոսկորների և մկանների առողջությանը, հիշողությանը և ճանաչողական գործառույթին։
Սակայն արդյո՞ք բոլոր կաթերն են նախատեսված նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար։ Արդյո՞ք Դուք գիտեք, որ Հայաստանում գոյություն ունի հավաստագրված մանկական կաթ։

Երեմյան կաթնամթերքն այս տարի ստացել է մանկական կաթի վկայական՝ դառնալով շուկայում միակը և գրանցվելով Արտադրանքի պետական գրանցման Եվրասիական Տնտեսական Միության միասնական ռեեստրում: Այս վկայականը հավաստում է Երեմյան կաթի անարատությունը, 100% բնականությունն ու առողջարարությունը նախադպրոցական 3 տարեկանից բարձր և դպրոցական տարիքի երեխաների համար։ Այս ամենն ազդում է երեխաների տրամադրության, կենտրոնացման և մոտիվացիայի վրա, որոնք նպաստում են դպրոցում նրանց առույգությանը և հաջողությանը։

Վերջերս Երեմյան կաթնամթերքը ստացել է նաև FSSC 22000 միջազգային սերտիֆիկատ, որը համարվում է սննդի անվտանգության կառավարման համակարգի ամենախստապահանջ և ամենավարկանիշային սերտիֆիկատը։ Այս սերտիֆիկատով ևս Երեմյան կաթնամթերքը եզակի է Հայաստանում՝ վերահաստատելով սննդի անվտանգության ոլորտում իր գերանցությունն ու առաջատար դիրքը։


