438.65
4.42
404.14
+8
Եղանակը Երևանում
Հայ

«Նավալնին ատում է հայերին, իսկ Հանրայինը եթերում ցույց է տալիս նրան». Սոլովյովին վրդովեցրել է Հանրայինի ռեպորտաժը (ՎԻԴԵՈ)

09:40
03 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հայկական մեդիադաշտում հերթական սկանդալն էր  առաջացրել Հանրային հեռուստաընկերության  անդրադարձը ՌԴ Սահմանադրության մեջ փոփոխությունների վերաբերյալ քվեարկության թեմային:

Загружается новость ... "Лево"

«Համառուսաստանյան հանրաքվեի վերջին և գլխավոր օրը. ընդդիմության և իշխանության տեսակետը» ռեպորտաժի ժամանակ ցուցադրվում է հատված ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու տեսանյութից, ով հայտնի է իշխանական կառույցներում կոռուպցիայի վերաբերյալ իր ուսումնասիրություններով:

скрин Навальный

Սոլովյովի արձագանքը

Այս փաստը բավականաչափ վրդովեցրել է հեռուստահաղորդավար, լրագրող Վլադիմիր Սոլովյովին:

«Նայեք, ինչ հետաքրքիր է, մենք այդքան սիրում ենք Հայաստանը, մեզ համար բարեկամական երկիր է, իսկ նայեք, թե ում են ցույց տալիս բարեկամական Հայաստանում քվեարկության մասին մեկնաբանություններով: Հայաստանում Հանրային հեռուստաընկերությամբ սահմանադրական փոփոխությունների շուրջ քվեարկության ռեպորտաժի շրջանակում ցույց են տալիս նացիստ Նավալնուն, ով հայերին խաչիկ է անվանում, ով ատում է հայերին, ատում է և արհամարհում է Հայաստանը: Եվ դուք՝ Հանրային հեռուստաընկերություն, ցուցադրում եք այդ մարդուն եթերում»,- նշել է նա YouTube-ում «Սոլովյով-LIVE» հաղորդման ժամանակ:


Իր հերթին Նավալնին իր Twitter-ում կիսվել է Սոլովյովի հաղորդման մի հատվածով՝ հետևյալ մեկնաբանությամբ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑՈՎ ՑՈՒՅՑ ԵՆ ՏԱԼԻՍ ՆԱՎԱԼՆՈՒՆ: Ահա այսպես Հայաստանը դադարեց բարեկամական երկիր լինել Վոլդեմար Սոլովյովի համար»:



Հայ լրագրողի կարծիքը

Ստեղծված իրավիճակին արձագանքել է նաև հայտնի հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանը։

«Ես դեմ չեմ, որ Սոլովյովը ՌՈՍՍԻԱ 1 ի փոխարեն ՀԱՆՐԱՅԻՆ է նայում։ Բայց կարող էր մի քիչ տեղեկացված լինել։ Եթե նեղվել է, որ Հանրայինը մի քանի վայրկյան դրել է Նավալնու կարծիքը, պետք է դիմում գրի դուրս գա, քանի որ իր հարազատ ալիքները նույպես ցուցադրում են Նավալնուն», – գրել է Ղազարյանը Facebook–յան իր էջում` հրապարակելով «Ռոսիա 1»–ի ռեպորտաժի սքրինշոթը, որտեղ առջևի պլանում Նավալնին է։ 


 

ՌՀՄ–ի քննադատությունը

Ռուսաստանի հայերի միությունում Նավալնուն եթեր տրամադրելու փաստը բնութագրում են որպես մտածված հակահայկական ակցիա Հանրայինի կողմից, որպեսզի «կասկածի տակ դրվի հայերի ստեղծարար դերը Ռուսաստանի կյանքում, ինչպես նաև հայ–ռուսական դաշնակցային հարաբերությունները»։

«Մեր կարծիքով, Հայաստանի ղեկավարությունը պետք է իր գնահատականը տա նրան, որ հայատյաց Նավալնուն ցուցադրել են հարկատուների միջոցներով գործող պետական հեռուստաալիքով», – հայտարարել են ՌՀՄ–ից։

ՌՀՄ–ում վստահ են, որ Ռուսաստանի հայ համայնքի շրջանում դժգոհության ալիք բարձրացրած նման սադրանքների պատվիրատուներին և կատարողներին «չի հաջողվի հասարակական գիտակցության շրջանում արմատավորել հակառուսական հռետորաբանությունը, ավելին` փոխել հայ–ռուսական բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացման ուղղությունը»։

Սահմանադրության շուրջ քվեարկության արդյունքները և Փաշինյանի շնորհավորանքը

Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության մեջ փոփոխությունների հաստատման շուրջ համառուսական քվեարկությունը տեղի է ունեցել հունիսի 25-ից հուլիսի 1-ը, հիմնական օրը վերջին օրն էր: Ըստ ԿԸՀ-ի տվյալների, արձանագրությունների 100% -ի մշակման արդյունքների համաձայն, քվեարկածների 77,92% -ը կողմ է քվեարկել փոփոխություններին, 21,27% -ը՝ դեմ, երկրում ընդհանուր մասնակցությունը կազմել է 67,97%: -0

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ էր հղել ՌԴ նախագահին քվերակության հաջող անցկացնելու կապակցությամբ:

«Այս իրադարձությունը, իհարկե, սկզբունքային նշանակություն ուներ Ռուսաստանի պետականության հետագա ամրապնդման համար: Վստահ եմ, որ երկրի հիմնական օրենքի մեջ կատարվող փոփոխությունները, որոնք արժանացել են Ռուսաստանի հասարակության ճնշող մեծամասնության հավանությանը, ստեղծում են երկրի հետագա առաջընթացի և նրա սոցիալ-տնտեսական զարգացման համար նպաստող պայմաններ»,- նշվում է վարչապետի շնորհավորական ուղերձում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
04 Մարտի 2024
Թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ
Պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ են նախատեսված թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում
19:37
04 Մարտի 2024
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր (ՖՈՏՈ)
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր․ ՖՈՏՈ
16:07
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում ․ հարցում
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում
15:36
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
14:53
04 Մարտի 2024
Այսուհետ շտապօգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով
Բջջային նոր հավելվածը հնարավորություն կտա ներբեռնել բուժառուի տվյալները մեկ ընդհանուր համակարգում
14:23
04 Մարտի 2024
Կասկադի կիսակառույց վերին հատվածում կառուցապատման լայնածավալ ծրագիր կիրականացվի
Այդ հատվածի շինարարությունն անավարտ էր մնացել դեռևս խորհրդային տարիներից
14:13
04 Մարտի 2024
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել
12:07
04 Մարտի 2024
Հրուշակեղենի արտադրամասերից մեկում վտանգավոր տորթի արտադրություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Տորթում կասկածել են աղիքային ցուպիկի առկայություն․ ՖՈՏՈ
10:09
04 Մարտի 2024
Մարտի 8–ին Երևանում աղջիկներն ու կանայք կարող են անվճար օգտվել տրանսպորտի որոշ տեսակներից
Մարտի 8–ին Երևանում աղջիկներն ու կանայք կարող են անվճար օգտվել տրանսպորտի որոշ տեսակներից
18:42
01 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան աջակցել է «Նորարարի երկընտրանքը» բեսթսելերի հայերեն հրատարակությանը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բիբլոս Բանկ Արմենիան իր կրթական ծրագրերի շրջանակում աջակցել է ամերիկացի բիզնես խորհրդատու Քլեյթոն Մ․ Քրիստենսենի «Նորարարի երկընտրանքը» գրքի հայերեն թարգմանությանն ու հրատարակությանը «Անտարես» հրատարակչության կողմից
16:03
01 Մարտի 2024
Ֆրանսիայից Հայաստան գնդակ են ուղարկել, որի մեջ թմրանյութ է եղել (ՎԻԴԵՈ)
Թմրանյութով գնդակ․ Ֆրանսիայից Հայաստան գնդակ են ուղարկել, որի մեջ թմրանյութ է եղել․ ՎԻԴԵՈ