Կասկադի կիսակառույց վերին հատվածում կառուցապատման լայնածավալ ծրագիր կիրականացվի
04.03.2024,
14:23
Այդ հատվածի շինարարությունն անավարտ էր մնացել դեռևս խորհրդային տարիներից
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանին է վերադարձվել «Կասկադ» համալիրի վերին հատվածը՝ 11.5 հա տարածքով:
Այդ հատվածի շինարարությունն անավարտ էր մնացել դեռևս խորհրդային տարիներից:
Երևանի քաղաքապետարանն այդ տարածքում բարեկարգման ու կառուցապատման լայնածավալ ծրագիր կիրականացնի, որի արդյունքում «Կասկադ» համալիրը երևանցիներին և քաղաքի հյուրերին կներկայանա ամբողջական ու ավարտուն տեսքով:-0-