Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր (ՖՈՏՈ)
04.03.2024,
19:37
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր․ ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ փետրվարի 29-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, նույն բաժնի ծառայողները «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության և անվտանգության ապահովման բաժինների ծառայողների հետ համատեղ խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Ա․Հ․-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Գ․Հ․-ին, հաղորդում է Քրեակատարողական ծառայությունը։

Արդյունքում՝ վերջինիս հագի կոշիկների մեջ պատրաստված թաքստոցներից հայտնաբերվել են 3 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի լիցքավորման սարք և USB լարեր։

Քաղաքացի Գ․Հ․-ն ենթարկվել է վարչական պատասխանատվության։–0–