Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում ․ հարցում
04.03.2024,
16:07
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Gallup International-ի կողմից Հայաստանի բնակիչների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ հարցվածների 55,1%-ը միանշանակկ տեսնում է մոտ ապագայում նոր պատերազմի սպառնալիքներ։
Բացի այդ, բնակիչների 25,5%-ն ասել է, որ ավելի շատ տեսնոմ է մոտ ապագայում պատերազմի սպառնալիք, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։
Նոր պատերազմիսպառնալիք միանշանակ չի տեսնում հարցվածների 7,2 տոկոսը, ավելի շատ չի տեսնում՝ 9,8 տոկսը։ Հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 2,4 տոկոսը։
Փետրվարի 26–ից 28–ն անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 1100 մարդ։–0–