Սկանդալ է գրանցվել ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ (ՖՈՏՈ)

28.02.2019, 13:11
Սկանդալ է գրանցվել ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ:
Սկանդալ է գրանցվել ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Սկանդալ է գրանցվել ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում, որի ժամանակ քննարկվել է բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի հարցը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը դեպքի վայրից։

Նիստին մասնակցել է հայտնի բլոգեր, ՀՀ ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը, որը Սիմոնյանին աջակցող շարժման նախաձեռնողն է։

 - рис.1

Մալյանը մետաղադրամներ է շպրտել Խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանի սեղանին` մեղադրելով նրան «Սիմոնյանին դավաճանելու մեջ»։

Խորհրդի անդամներից մեկի ելույթի ժամանակ անհայտ անձը հրապարակային կերպով մեղադրել է Սիմոնյանին 30մլն դրամ շորթելու մեջ։ Տղամարդը չի հասցրել  պարզաբանել իրավիճակը, քանի որ անվտանգության աշխատակիցները դուրս են հանել նրան սրահից։

 - рис.2

Այնուհետև հայտարարվել է Հոգաբարձուների խորհրդի նիստը փակ ռեժիմով անցկացնելու մասին։

 - рис.3

Ինչպես նշեց «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը, խորհրդի մի խումբ անդամներ լքեցին նիստերի սրահը` նշելով, որ այս ամենը բեմադրված է քվեարկության ընթացքի վրա ազդելու նպատակով։–0–