Սանավիացիայի առաջին ուղղաթիռն արդեն Հայաստանում է (ՖՈՏՈ)

22.02.2019, 16:06
Սանիտարա–ավիացիոն ծառայության առաջին ուղղաթիռը ժամանել է Հայաստան։
Սանավիացիայի առաջին ուղղաթիռն արդեն Հայաստանում է (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Սանիտարա–ավիացիոն ծառայության առաջին ուղղաթիռը ժամանել է Հայաստան։

Ինչպես նշում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական էջում, սա «Armenian Helicopters» ընկերության` «Զվարթնոց»–ում տեղակայվող երրորդ ուղղաթիռն է։
 - рис.1

Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ Հայաստանը սանիտարա-ավիացիոն ծառայության համար ուղղաթիռ է ձեռք բերել։ Armenian Helicopters LLC ընկերության Airbus ուղղաթիռը կօգտագործվի «Շտապօգնության» ծառայությունների համար։

 - рис.2

Հայաստանում սանավիացիա հիմնելու վերաբերյալ առողջապահության նախարարը հայտնել էր դեռևս 2018 թվականի դեկտեմբերին։ Նա թռիչք էր իրականացրել Armenian Helicopters LLCընկերության ուղղաթիռներից մեկով, որի հետ ԱՆ–ն պատրաստվում է գործարկել Հայաստանի պատմության մեջ առաջին սանավիացիոն ծառայությունը։

Հայաստանում հիմնադրված «Armenian Helicopters» ընկերությունը 2018թ.–ի հունիսին հայտարարել է թռիչքներ իրականացնելու պատրաստակամության մասին։ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն ընկերությանը տրամադրել է օդանավերի շահագործման վկայագիր։ Ընկերությունը նախատեսել է 10մլն դոլարի ներդրումներ իրականացնել առաջիկա երեք տարում և ստեղծել նոր աշխատատեղեր։ Ընկերության գործունեությունը խթանելու համար ՀՀ կառավարությունը 2018 թ.–ի ապրիլի 19–ին տրամադրել է հարկային տուրքերի վճարման արտոնություններ անհրաժեշտ սարքավորումներ ներկրելու համար։–0–