Առաջին քայլը դեպի սանավիացիա. Հայաստանն Էյրբաս–ից ընդունեց սանիտարական ուղղաթիռը

14.02.2019, 18:23
Armenian Helicopters LLC-ն Էյրբաս ընկերությունից ձեռք է բերել սանավիացիայի ծառայությունների իրականացման համար նախատեսված ուղղաթիռը։
Առաջին քայլը դեպի սանավիացիա. Հայաստանն Էյրբաս–ից ընդունեց սանիտարական ուղղաթիռը
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Armenian Helicopters LLC-ն Էյրբաս ընկերությունից ձեռք է բերել սանավիացիայի ծառայությունների իրականացման համար նախատեսված ուղղաթիռը։ Այս մասին գրել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook–ի իր էջում հրապարակած լուսանկարի նկարագրության մեջ։

«Լավ լուրեր Մարսելից։ Այսօր Armenian Helicopters LLC-ն Էյրբաս ընկերությունից ընդունել է այս ուղղաթիռը, որով մենք պատրաստվում ենք ներդնել սանիտարական ավիացիայի ծառայություններ Հայաստանում»,– ասվում է նախարարի հրապարակման մեջ։

Հայաստանում սանավիացիա հիմնելու վերաբերյալ առողջապահության նախարարը հայտնել էր դեռևս 2018 թվականի դեկտեմբերին։ Նա թռիչք էր իրականացրել Armenian Helicopters LLCընկերության ուղղաթիռներից մեկով, որի հետ ԱՆ–ն պատրաստվում է գործարկել Հայաստանի պատմության մեջ առաջին սանավիացիոն ծառայությունը։

Հայաստանում հիմնադրված «Armenian Helicopters» ընկերությունը 2018թ.–ի հունիսին հայտարարել է թռիչքներ իրականացնելու պատրաստակամության մասին։ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն ընկերությանը տրամադրել է օդանավերի շահագործման վկայագիր։ Ընկերությունը նախատեսել է 10մլն դոլարի ներդրումներ իրականացնել առաջիկա երեք տարում և ստեղծել նոր աշխատատեղեր։ Ընկերության գործունեությունը խթանելու համար ՀՀ կառավարությունը 2018 թ.–ի ապրիլի 19–ին տրամադրել է հարկային տուրքերի վճարման արտոնություններ անհրաժեշտ սարքավորումներ ներկրելու համար։–0–