Սահմանապահները, դարանակալելով, բռնել են Թուրքիայի` Հայաստանի սահմանն ապօրինաբար հատած քաղաքացու (ՖՈՏՈ)

16.10.2018, 12:27
Գյումրու սահմանապահ ջոկատի սահմանային կարգախումբը հոկտեմբերի 15–ին ծառայության ընթացքում նկատել է պետական սահմանը հատող անհայտ անձի:
Սահմանապահները,  դարանակալելով, բռնել են Թուրքիայի` Հայաստանի սահմանն ապօրինաբար հատած քաղաքացու (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Գյումրու սահմանապահ ջոկատի սահմանային կարգախումբը հոկտեմբերի 15–ին ծառայության ընթացքում նկատել է պետական սահմանը հատող անհայտ անձի, հայտնում է Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը։

«Օրինախախտն ուշադիր ուսումնասիրում էր տեղանքը և փորձում էր աննկատ տեղաշարժվել` օգտագործելով տեղանքի խորդուբորդությունները»,– նշվում է հաղորդման մեջ։

 - рис.1

Որոշ ժամանակ անց շարժման ենթադրյալ երթուղում սահմանայինները դարանակալել են։
Զինծառայողների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ սահմանախախտին օպերատիվ կերպով հաջողվել է բռնել։

«Նախնական տվյալներով, անձը Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է։ Սահմանի անօրինական խախտման դրդապատճառները կպարզեն կոմպետենտ մարմինները»,– հայտնում է Սահմանային վարչության մամուլի ծառայությունը։

 - рис.2

Օրենսդրությամբ սահմանված կարգով սահմանախախտը փոխանցվել է Հայաստանի իրավապահ մարմիններին։ -0-