Ռուբինյանն անջատեց Ղազարյանի խոսափողը. ԱԺ-ում բանավեճ սկսվեց (ՎԻԴԵՈ)
06.10.2026,
10:53
Ազգային ժողովում իրավիճակը լարվեց «Ուժեղ Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների միջև. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Ազգային ժողովում իրավիճակը լարվեց «Ուժեղ Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների միջև։
Լարվածությունը սկսվեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթի ժամանակ, երբ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն անջատեց նրա խոսափողը՝ նշելով, որ ելույթը օրակարգից դուրս է։
«Ելույթները պետք է լինեն օրակարգի մասին»,– նշեց Ռուբինյանը։
Ղազարյանը կոչ արեց վերականգնել իր ելույթի ժամանակը, ինչից հետո պատգամավորների միջև բանավեճ սկսվեց և ընդմիջում հայտարարվեց։

