«Արի ստեղ, տեսնեմ՝ ինչ ես ասում»․ ԱԺ-ում կրկին ընդմիջում հայտարարվեց (ՎԻԴԵՈ)
06.10.2026,
12:00
Ազգային ժողովում իրավիճակը կրկին լարվեց, և նիստը երկրորդ անգամ ընդհատվեց. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Ազգային ժողովում իրավիճակը կրկին լարվեց, և նիստը երկրորդ անգամ ընդհատվեց։
Լարվածությունը սկսվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ, երբ նա իր ելույթում Ամենայն Հայոց կաթողիկոսին անվանեց Կտրիճ Ներսիսյան։
Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները սկսեցին հարվածել սեղաններին, ինչից հետո բանավեճ սկսվեց իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև։
«Արի ստեղ, տեսնեմ՝ ինչ ես ասում», - ասաց Չախոյանը` դիմելով ընդդիմադիր պատգամավորներին։
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նախազգուշացում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանին։
Չախոյանի ելույթից հետո ԱԺ նիստը կրկին ընդհատվեց, և ընդմիջում հայտարարվեց։

