Հանրապետության հրապարակի շատրվանները նոր կյանք են ստանալու․ ի՞նչ է նախատեսվում փոխել

06.10.2026, 10:15
Հանրապետության հրապարակի շատրվանների տեխնիկական համակարգերն ամբողջությամբ կարդիականացվեն
Հանրապետության հրապարակի շատրվանները նոր կյանք են ստանալու․ ի՞նչ է նախատեսվում փոխել

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հանրապետության հրապարակի շատրվանները նոր կյանք են ստանալու, հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այս տարի լրանում է Հանրապետության հրապարակի կառուցման մեկնարկի 100-ամյակը։ Խորհրդանշական այս տարում, շատրվանների վերջին վերանորոգումից շուրջ 20 տարի անց, պատրաստվում ենք նաև շատրվանների համալիր արդիականացմանը՝ ջրային շոուների և շատրվանային համակարգերի նախագծման ոլորտում երկարամյա միջազգային փորձ ունեցող ֆրանսիական Aquatique Show International ընկերության հետ», – նշել է Ավինյանը Facebook—յան իր էջում։ 

Նրա խոսքով, այսօր շատրվանների տեխնիկական համակարգերն արդեն զգալիորեն մաշված են, իսկ դրանց հնարավորությունները՝ սահմանափակ։ 

«Գործող համակարգը չի ապահովում ժամանակակից ջրային ու լուսաձայնային էֆեկտներ, իսկ երաժշտական ծրագիրը գրեթե հնարավոր չէ թարմացնել», – նշել է Ավինյանը։ 

Նա հայտնել է, որ նախագծով տեխնիկական համակարգերն ամբողջությամբ կարդիականացվեն՝ ստեղծելով նոր ջրային, լուսային ու ձայնային հնարավորություններ և թույլ տալով պարբերաբար թարմացնել ծրագիրը։ 

«Աշխատանքների ավարտին կունենանք Հանրապետության հրապարակի գեղեցկությանը համահունչ և քաղաքի գլխավոր հրապարակին արժանի շատրվաններ», – նշել է Ավինյանը։