Քրեական գործ է հարուցվել «Բուրգեր քինգ»-ում որոտացած պայթյունի դեպքի առթիվ
03.04.2018,
00:59
«Բուրգեր Քինգ» արագ սննդի կետի խոհանոցում ապրիլի 2-ին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետի խոհանոցում ապրիլի 2-ին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
«Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» ՍՊԸ -ի արագ սննդի կետի խոհանոցում ապրիլի 2-ին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը)», - հայտնեց ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Սոնա Թռուզյանը՝ նշելով, որ ստեղծվել է քննչական խումբ, նշանակվել փորձաքննություններ։
Նախնական վարկածի համաձայն, պայթել է գարեջրի ճնշումն ապահովող 20 կգ-անոց բալոնը։
Պայթյունի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է 8 մարդ, որոնցից մեկի՝ 8-ամյա աղջիկ երեխայի վիճակը գնահատվում էր ծանր։ Նա հաջողությամբ վիրահատվել է: -0-

Загружается новость ...
"Право"