ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ամբողջ ՀՀ տարածքով իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Այս մասին Հայկական Միասնական տեղեկատվական կենտրոնի ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ամբողջ ՀՀ տարածքով իրավիճակը համեմատաբար հանգիստ է, էլի եմ ասում չենք դիտարկում երեկվա և այսօր առավոտվա առանձին dեպքերը, որովհետև դրանցից հետո այլ միջադեպեր, մարտակաn գործողություններ չեն եղել: Այսինքն համեմատելի չէ Արցախի սահմանում և Ստեփանակերտում տեղի ունեցածի հետ»,- նշել է Հովհաննիսյանը: -0-