Փաշինյանը հույս է հայտնել, որ Թրամփը կարժանանա 2026 թ.-ի Խաղաղության Նոբելյան մրցանակի

09.02.2026, 20:22
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարժանանա 2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի
Փաշինյանը հույս է հայտնել, որ Թրամփը կարժանանա 2026 թ.-ի Խաղաղության Նոբելյան մրցանակի

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարժանանա 2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի։

«Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովից հետո ես և (Ադրբեջանի) նախագահ Ալիևը համատեղ նամակով նախագահ Թրամփին առաջադրել ենք Խաղաղության Նոբելյան մրցանակի համար։ Եվ ես մեծ հույս ունեմ, որ նախագահն արդարացիորեն կարժանանա 2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի», - հայտարարել է Փաշինյանը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ համատեղ հայտարարության ժամանակ։