Միջազգային փորձագետները հաստատել են. ինչպես Հայաստանում ընտրել կաթնամթերքը
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Կաթնամթերքը մեր առօրյայի անբաժան մասնիկն է, սակայն ոչ միշտ է այն այնքան անվտանգ և բնական, որքան մենք պատկերացնում ենք։
Երեխաների և ընտանիքների համար կաթնամթերք ընտրելիս Հայաստանում յուրաքանչյուր սպառող պետք է իրեն տա առնվազն 3 կարևոր հարց․
1. Արդյո՞ք տվյալ կաթնամթերքի հումքը 100 տոկոս բնական և անարատ կաթն է։
2. Արդյո՞ք տվյալ կաթնամթերքի արտադրությունն ունի իր սեփական ֆերման, կաթը ստանում է մեկ աղբյուրից և փակ շղթայով։
3.Արդյո՞ք արտադրական գործընթացները կազմակերպվում են միջազգային ստանդարտներին և սանիտարահիգիենիկ պայմաններին համապատասխան։

Այսօր մենք կպատմենք կաթնամթերքի արտադրությունում հայկական միակ արտադրողի մասին, որն ունի սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկացում (FSSC 22000):
Այս տարի գարնանը աշխարհի հեղինակավոր Intertek SAI Global աուդիտորական ընկերության կողմից կաթնամթերքի Երեմյան բրենդը ստացել է FSSC 22000 սերտիֆիկատ։ Երեմյան կաթնամթերքը ոլորտում այս սերտիֆիկատով առաջինն ու միակն է։
Ի՞նչ է նշանակում FSSC 22000 և ինչու՞ է այն կարևոր սպառողների համար
FSSC 22000 (Food Safety System Certification 22000) սերտիֆիկատը սննդի անվտանգության կառավարման համակարգի ամենախստապահանջ և ամենավարկանիշային սերտիֆիկատն է։ Այն կարևոր փաստաթուղթ է, որն ամրագրում է սպառողների վստահությունը և ընդգծում ընկերության արտադրանքի համապատասխանությունը համաշխարհային չափանիշներին և որակի վերահսկմանը:

Երեմյան կաթնամթերքը տարածաշրջանում կաթնամթերքի միակ արտադրողն է, որ ստեղծել և վերահսկում է «Սերմից՝ սեղան» ամբողջական շղթան՝ սկսած սեփական դաշտերում կերարտադրության համար սերմը ցանելուց մինչև կաթը սպառողի սեղանին հասցնելը։ Հայաստանում ամենամեծ խելացի սեփական ֆերմայի և կաթնամթերքի ժամանակակից գործարանի առկայությամբ, փակ շղթայով այսօր արդեն ընկերությունն արտադրում է ավելի քան 60 անուն ապրանքատեսակ՝ բացառապես Ա կարգի բնական անարատ կաթից։
Կաթը սեր է, և Երեմյան կաթնամթերքն ուրախ է այն կիսել Ձեզ հետ ամեն օր՝ առողջարար, բնական, անվտանգ։

