Մեկ օրում Երևանում թափվել է ամբողջ նոյեմբեր ամսվա ամսական տեղումների կրկնապատիկը. օդերևութաբան

02.11.2016, 12:26
Նախօրեին Երևանում թափվել է ամբողջ նոյեմբեր ամսվա ամսական տեղումների կրկնապատիկի չափ տեղում:
Մեկ օրում Երևանում թափվել է ամբողջ նոյեմբեր ամսվա ամսական տեղումների կրկնապատիկը. օդերևութաբան
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Երևանում թափվել է ամբողջ նոյեմբեր ամսվա ամսական տեղումների կրկնապատիկի չափ տեղում, գրել է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում։

«Շրջաններում էլ չեմ ասում....»,– ավելացրել է նա։

Օդերևութաբանը միաժամանակ նշել է, որ ցիկլոնը հեռացել է Հայաստանից։

Ավելի վաղ Սուրենյանը հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում ձյան ծածկը հասել է 32սմ-ի: -0-