ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Լվովի հայկական համայնքի ղեկավար Նիկոլայ Քոչարյանը և համայնքի ներկայացուցիչ Սուրեն Ավագյանը հինգշաբթի հանդիպել են ադրբեջանական համայնքի անդամների հետ` առաջացած խնդիրները հարթելու համար։
Նախորդ շաբաթ տասնյակ ադրբեջանցիներ հարձակվել են հայ մարզիկների վրա քունգ ֆուի եվրոպական առաջնության ժամանակ։ Դրանից հետո հաղորդում է ստացվել հայերի ու որոշ մասնակիցների միջև հարձակման մասին։
Հանդիպումը կայացել է Լվովի ոստիկանապետի կաբինետում, հայտնում է «Աազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը` վկայաբեևելով Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանին։
«Կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել համայնքների միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ։ Նրանք պայմանավորվել են թուլացնել լարվածությունը և այսուհետ խուսափել միջադեպերից»,– ասաց Մանուկյանը։
Ըստ նրա, այժմ Լվովում իրավիճակը հանգիստ է, լարվածությունը թուլացել է։
Մանուկյանն ընդգծեց, որ անձամբ ինքը և Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանն արել է ամեն ինչ` խնդիրները հարթելու համար։
«Փառք Աստծուն, ստացվեց։ Տեսնենք, թե որքան երկար կպահպանվի այս խաղաղ իրավիճակը։ Հայերն այստեղ խնդիր չունեն, ամեն ինչ հայկական համայնքի վերահսկողության ներքո է»,– ասաց Մանուկյանը։
Հինգշաբթի հայկական արտաքին գերատեսչության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց, որ հանրապետության դեսպանությունը զբաղվում է այդ հարցով, հետևում է իրավիճակի զարգացմանը և մշտական կապի մեջ է իրավապահ մարմինների և տեղական իշխանությունների ղեկավարության, մեր հայրենակիցների հետ։
«Իրավիճակը ողբերգականացնելու անհրաժեշտություն չկա»,– ասաց նա։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում