Լոռու մարզում 13–րդ դարի կամուրջը կվերանորոգվի․ կհատկացվի շուրջ 7,63 մլն դրամ

11.12.2025, 17:41
Շուրջ 7,63 մլն դրամ կհատկացվի Լոռու մարզի 13–րդ դարի միաթռիչք կամուրջի վերանորոգման համար
Լոռու մարզում 13–րդ դարի կամուրջը կվերանորոգվի․ կհատկացվի շուրջ 7,63 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Կառավարության որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կհատկացվի 7,630.0 հազար դրամ:

Որոշման նպատակն է կատարել հատկացում ՀՀ Լոռու մարզի Յաղդան գյուղի 13-րդ դարի կամրջի նորոգման, ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման նպատակով։

Ըստ հիմնավորման՝ Լոռու մարզի Յաղդան գյուղում և շրջակայքում պահպանվել են պատմամշակութային մի քանի հուշարձան:

Դրանցից առավել հետաքրքրականը գյուղի հյուսիս-արևելյան եզրին՝ Յաղդան - Կողես ավտոճանապարհի աջ կողմում գտնվող միաթռիչք կամուրջն է: Թվագրվում է 12-ից 13-րդ դարերով: Այս կոթողի մասին գրավոր արձանագրություններ չեն պահպանվել: Կամուրջը վերջին անգամ նորոգվել է մոտ 40 տարի առաջ, այժմ վթարային վիճակում է: