Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ–ում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է․ Փաշինյան

08.06.2025, 11:41
Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ–ում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է, և նա իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին․ Փաշինյանը՝ Տեր–Պետրոսյանի և Կաթողիկոսի հանդիպման մասին
Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ–ում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր Facebook–յան էջում՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանին։

«Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է և նա իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին», – գրել է նա։

Նշենք, որ նախօրեին Լևոն Տեր–Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և առանձնազրույց ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։ Զրույցի ընթացքում նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին, միաժամանակ խստիվ դատապարտելով Հայոց 1700-ամյա Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը։