ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը։
Նախարարը տեսակցել է նախօրեին Երևանում պայթյունից տուժածներին, տեղեկացել նրանց առողջական վիճակի վերաբերյալ և հետաքրքրվել ցուցաբերվող բժշկական օգնության ընթացքով։
Ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 8 տուժած անմիջապես տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Загружается новость ...
"Право"
Ավելի վաղ հաղորդվել է, որ այսօր տուժածներից մեկը` Զեյնաբ Հուսեինին, դուրս է գրվել։
Բոլոր տուժածների մոտ առկա են ստորին վերջույթների, փափուկ հյուսվածքների քերծած վերքեր։
«Տուժածներից մեկի մոտ պայթյունի հետևանքով առաջացել են աջ զստոսկրի և աջ ազդրի շրջանի կտրած, պատռած վերքեր, ում անմիջապես վիրահատել են»,– ասվում է հաղորդման մեջ։
Նրա վիճակը բժիշկները գնահատում են ծանր, իսկ մյուս 6-ինը` միջին ծանրության: -0-