Կասեցվել է ՀԿ-ին պատկանող սննդի կառույցի խոհանոցի գործունեությունը (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը պատկանող սննդի կառույցի խոհանոցի գործունեությունը կասեցվել է։
ՍԱՏՄ-ի տեղեկացմամբ, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում գտնվող «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը պատկանող սննդի կառույցի խոհանոցում։
Ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։
Մասնավորապես՝
- սննդի կառույցի հատակը, պատերը չեն պահվել նորոգ և մաքուր վիճակում, չեն ունեցել հարթ մակերես, ապահովված չեն եղել կեղտի կուտակումներից, պատշաճ չեն մաքրվել և ախտահանվել։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ սննդի կառույցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։
Ավելի օպերատիվ լուրերին հետևեք մեր Տելեգրամում

