Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը

10.12.2016, 10:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա ուշագրավ նորությունների հնգյակը:
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա ուշագրավ նորությունների հնգյակը:

  • Դեկտեմբերի 8-ին Սյունիքի մարզում վթարի էր ենթարկվել «Lexus» մակնիշի ՊՆ 0001 համարանիշի ավտոմեքենան: Քիչ անց պարզվել էին մանրամասներ տվյալ պատահարի վերաբերյալ:վթարի է ենթարկվել ՀՀ պաշտպանության նախարարին սպասարկող ավտոմեքենաներից մեկը, ինչի հետևանքով զոհվել են պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արմեն Վեսմիրի Մուսիկյանը (վարորդ) և անվտանգության աշխատակից, կապիտան Ալեքսան Նվերի Սիմոնյանը: ՀՀ պաշտպանության նախարարը չի տուժել։
  • Համաշխարհային բանկը զրոյականի է փոխել Հայաստանի տնտեսության աճի 2016թ. կանխատեսումը, իր նախորդ կանխատեսման մեջ Համաշխարհային բանկն ակնկալում էր, որ 2016 թ.-ին Հայաստանի տնտեսության աճը կկազմի 1,9 տոկոս:

  • ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հինգշաբթի կայացած նիստում նոր սակագին է սահմանել ջրամատակարարման միասնական օպերատորի` «Վեոլիա ջուր» (Veolie Generale des Eaux) ընկերության համար։ -0-