ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ իր առաջին գոլի հեղինակը Եվրոգավաթներում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
Եվրոպա լիգայի վերջին տուրում Մխիթարյանը բացեց խաղի հաշիվը 48-րդ րոպեին ուկրաինական «Զարյայի» հետ արտագնա խաղում:
Հանդիպումը տեղի է ունենում Օդեսայում: -0-