439.88
4.45
403.71
+5
Եղանակը Երևանում
Հայ

Ջրի սակագինը կբարձրանա

18:58
09 Դեկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հինգշաբթի կայացած նիստում նոր սակագին է սահմանել ջրամատակարարման միասնական օպերատորի` «Վեոլիա ջուր» (Veolie Generale des Eaux) ընկերության համար։

2017 թվականի հունվարի 1–ից նոր օպերատորը կստանձնի «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ների գույքի կառավարումը։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրվել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա։

ՀԾԿՀ–ի որոշմամբ, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման համար սահմանել 180 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն) մեկ խորանարդ մետրի դիմաց 170.256 դրամի փոխարեն։

Միաժամանակ, խմելու ջրի մեծածախ ծառայությունների մատակարարման սակագինը կազմում է 18 դրամ մեկ խմ–ի դիմաց (ներառյալ ԱԱՀ-ն), ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մեծածախ ծառայությունների սակագինը` 36 դրամ/խմ։

«Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի» ստորգետնյա ջրերի ջրահեռացման սակագինը կազմում է 10.8 դրամ/խմ։

Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2017 թվականի հունվարի 1-ից:



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:50
08 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները
13:30
07 Մարտի 2024
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Քերոբյանի պաշտոնանկությունը
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Վահան Քերոբյանի պաշտոնանկությունը
12:23
07 Մարտի 2024
Երկու օր մասամբ փակ է լինելու Երևանի գլխավոր պողոտաներից մեկը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ Երևանի գլխավոր պողոտաներից մեկը երկու օր մասամբ փակ է լինելու․ ՍԽԵՄԱ
10:45
07 Մարտի 2024
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում (ՎԻԴԵՈ)
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում․ ՎԻԴԵՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
21:15
06 Մարտի 2024
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ

20:41
06 Մարտի 2024
Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն է
Կոնվերս Բանկը մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ, որի արդյունքները ծառայելու են Բանկում սպասարկման որակի բարելավմանը
16:07
06 Մարտի 2024
Սպասվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
Օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
14:29
06 Մարտի 2024
Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
14:22
06 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան՝ կրկին CaseKey մրցույթի գլխավոր գործընկեր
CaseKey 2024-ը կմեկնարկի մայիսին: 6-ամսյա կրթական ծրագրին ներգրավված կլինեն hայաստանյան բիզնեսի առաջատար ներկայացուցիչներ ու խորհրդատվական ընկերություններ