420.04
4.18
391.46
+5
Եղանակը Երևանում
Հայ

Կարեն Կարապետյանը մասնակցել է Հայաստանում կառուցվող աշխարհի ամենաերկար Zip Line-ի կառուցմանը

17:35
25 Մայիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ներդրումն է ունեցել Հայաստանում կառուցվող աշխարհի ամենաերկար Zip Line-ի շինարարությանը և արդեն իր ընտանիքի համար ատրակցիոնի տոմսեր է ձեռք բերել:

Գրեթե 2,7 կմ երկարություն ունեցող աշխարհում ամենաերկար Zip Line ատրակցիոնը կկառուցվի Տավուշի մարզի Ենոքավան գյուղում: Մայիսի 4-ից քրաուդֆանդինգային միջազգային Indiegogo հարթակում սկսվել է շինարարության իրականացման համար նախատեսված դրամահավաքը։

«Համոզված եմ, որ շուտով այս կարևոր նախաձեռնությունն իրականություն է դառնալու: Կարծում եմ, որ աշխարհի մասշտաբով ռեկորդակիր այս նախագիծն էական հիմք կհանդիսանա սահմանամերձ Տավուշի մարզում զբոսաշրջության զարգացման, Ենոքավան համայնքում երիտասարդների համար նոր աշխատատեղերի ստեղծման և համայնքային կյանքի աշխուժացման համար»,- Facebook-ի իր էջում գրել է Կարապետյանը:

Նա կոչ է անում միանալ նախաձեռնությանը, որի իրականացումը հնարավորություն կտա Հայաստանը ներկայացնել որպես տարածաշրջանի էքստրեմալ զբոսաշրջության կենտրոն և երկիրն առավել ճանաչելի դարձնել օտարերկրացի զբոսաշրջիկների շրջանում:

Загружается новость ... "Право"

Ավելի վաղ «Yell Extreme Park» նախագծի հիմնադիր Տիգրան Չիբուխչյանը հաղորդել էր, որ նախագծի իրականացման համար անհրաժեշտ է 200 մլն դոլար:

«Yell Extreme Park» նախագիծը հիմնվել է 2015 թ-ին Տավուշի մարզի Ենոքավան գյուղում: Վայրն ընտրվել է, քանի որ այն ամենահարմարավետն է կլիմայական պայմանների, աշխարհագրական դիրքի և ռելիեֆային առանձնահատկությունների տեսանկյունից:

Նախագծի նպատակն է Հայաստանում զարգացնել արկածային և էքստրեմալ զբոսաշրջությունը, սահմանամերձ շրջաններում ստեղծել նոր աշխատատեղեր, աշխուժացնել հասարակական կյանքը և խթանել առողջ ապրելակերպին: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
11 Ապրիլի 2024
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Վաղվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում․ ՍԽԵՄԱ
16:00
11 Ապրիլի 2024
Պարզվեց՝ Սուրենյանի հրապարակած Արեգակի խավարման լուսանկարը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով (ՖՈՏՈ)
Պարզվեց՝ Սուրենյանի հրապարակած Արեգակի խավարման լուսանկարը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով. ՖՈՏՈ
12:37
11 Ապրիլի 2024
Հնդկաստանն առաջին անգամ ռազմական կցորդ է նշանակում Հայաստանում
Հնդկաստանն առաջին անգամ ռազմական կցորդ է նշանակում Հայաստանում
11:48
11 Ապրիլի 2024
5 միլիոն դրամ` Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին
Բիբլոս Բանկ Արմենիան նվիրաբերեց 5 միլիոն դրամ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին՝ աջակցելու հիմնադրամի՝ առողջական խնդիրներ ունեցող փոքրիկների բուժմանն ուղղված նախագծերին
20:18
10 Ապրիլի 2024
Ներքին Խնձորեսկում հովիվը հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում, 2 կողմերից հրաձգություն է տեղի ունեցել․ ԱԱԾ
Ներքին Խնձորեսկում հովիվը հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում, 2 կողմերից հրաձգություն է տեղի ունեցել
15:55
10 Ապրիլի 2024
Բացարձակապես սուտ է, որ Տավուշից թեկուզ 1 միլիմետր տարածք վիճարկման ներքո է․ Փաշինյան
Փաշինյանն ասել է, որ Խորհրդային Հայաստանի ու Հայաստանի տարածքում  երբեք Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար անունով գյուղեր չեն եղել։ ՀՀ տարածքում եղել է ու կլինի Ոսկեպար անունով ու Բաղանիս անունով գյուղ
13:04
10 Ապրիլի 2024
Փաշինյան․ դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն, ասել է Փաշինյանը
11:43
10 Ապրիլի 2024
Պատմական և իրական Հայաստանները համատեղելի չեն, լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի կարծիքով, պատմական ու իրական Հայաստանները լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար, ՎԻԴԵՈ
10:30
10 Ապրիլի 2024
Կարող է՝ ինչ-որ մի պահի հրաժարվենք որևէ բան ստորագրելուց, եթե չգանք համաձայնության. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Սիմոնյանը նշել է, որ ՀՀ տարածքից, ՀՀ Տավուշի մարզից, որևիցե մարզից որևիցե բան քննարկման ենթակա չէ․ ՎԻԴԵՈ
15:30
09 Ապրիլի 2024
Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով․ սպասվում են անձրևներ, գետերում՝ ջրի վտանգավոր ելքեր
Ցիկլոնի արդյունքում ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով․ սպասվում են անձրևներ, գետերում՝ ջրի վտանգավոր ելքեր

14:55
09 Ապրիլի 2024
Տեղ գյուղում տուն է վնասվել ադրբեջանցիների անկանոն կրակի հետևանքով (ՖՈՏՈ)
Տեղ գյուղում տուն է վնասվել ադրբեջանցիների անկանոն կրակի հետևանքով. ՖՈՏՈ